Բաժիններ՝

Բրիտանացիները ցուցադրել են 12 տեսակի էմոցիաների տիրապետող մարդանման ռոբոտին

Բրիտանացիները ցուցադրել են մարդանման ռոբոտին, որը տիրապետում է 12 տեսակի էմոցիաների։ Սա նույն մարդանման ռոբոտն է՝ Ameca-ն, որի դեմքի արտահայտությունը շատ արագ է զարգանում։

Անցյալ տարի բրիտանական Engineered Arts ընկերությունը ցուցադրական տեսահոլովակ էր հրապարակել մարդանման ռոբոտի հետ, որը շատ իրատեսական կերպով վերարտադրում էր զգացմունքները։ Այժմ նա վերադարձել է և սովորել է ընդօրինակել էմոցիաների ավելի լայն շրջանակ, ներառյալ՝ անվստահությունը, զզվանքը, ցավը և նույնիսկ այն, ինչ կարելի է անվանել ափսոսանք:

Ըստ մշակողների՝ Ameca-ն՝ այսպես կոչված, մարդանման, «ամենաառաջադեմ ռոբոտն է մարդու տեսքով», որը ստեղծվել է մարդկանց և մեքենաների փոխհարաբերություններն ուսումնասիրելու համար։

«Մենք տեսանք հումանոիդ ռոբոտներին «Ես, ռոբոտը» և «Արհեստական ​​ինտելեկտը» ֆիլմերում, և այժմ դրանք իրականություն են»,- նշում է  Մորգան Ռոն՝ Engineered Arts-ի գործադիր տնօրենը:

Ռոն նաև նշել է, որ շուտով Ameca-ն կօգնի ինժեներներին որպես սպասարկող ռոբոտ և ուղղակիորեն չի շփվի մարդկանց հետ «ևս 10-20 տարի»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031