Բաժիններ՝

TikTok-ում արգելվելու է վճարովի քաղաքական գովազդ տեղադրել

TikTok-ը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել կանխելու վճարովի քաղաքական գովազդի հրապարակումը ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախապատրաստման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում սոցցանցի անվտանգության ծառայության ղեկավար Էրիկ Խանը։ Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։

«Մեր անվտանգության փորձագետները կհետևեն նշաններին, որ ազդեցիկ բլոգերները վարձատրվում են քաղաքական նյութեր տեղադրելու համար: Մեր կանոնները խախտող բովանդակությունը կհեռացվի: ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ կապված բոլոր նյութերը հատուկ կնշվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խանը շեշտել է, որ սոցիալական ցանցը ստուգում է համայնքի անդամների հաղորդած բովանդակությունն ու հաշիվները, ինչպես նաև համագործակցում է փաստերը ստուգող հավատարմագրված կազմակերպությունների հետ։ Նրանք օգնում են TikTok-ին գնահատել բովանդակության իսկությունը 30 լեզուներով, սակայն վերջնական մոդերացիայի համար պատասխանատու են սոցիալական ցանցի ներկայացուցիչները։

Համայնքային ուղեցույցներն արգելում են վճարովի քաղաքական գովազդը, ապատեղեկատվությունը, ոտնձգությունը, ծայրահեղականությունը և հարթակի միջոցով տարածվող ատելության խոսքը:

2021 թվականի վերջին TikTok-ը դարձավ աշխարհում ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը` առաջ անցնելով Google-ից, Facebook-ից, Netflix-ից և YouTube-ից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031