
Գիտնականները բացահայտել են կարևոր գործոն, որը նվազեցնում է սրտի հետ կապված խնդիրները

Հայտնի է, որ ֆիզիկական անգործությունը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններից մեկն է: Գիտնականները ևս մեկ անգամ հաստատել են՝ որքան մարդ շատ է զբաղվում սպորտով, այնքան ցածր է նրա սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Հետազոտողները հետևել են 90.000 մարդու առողջությանը: Նրանցից յուրաքանչյուրը մեկ շաբաթ կրել է ֆիզիկական ակտիվության մակարդակը չափող սարք։
Դիտարկումները տևել են 5 տարի: Ցածր ակտիվություն ցուցաբերած 3617 կամավորի մոտ ախտորոշվել է սրտանոթային համակարգի հիվանդություն։ Միևնույն ժամանակ, ամենաբարձր ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց խմբում սրտի հիվանդությունների ռիսկը գրեթե 2 անգամ ցածր է եղել:
Բացի այդ, գիտնականները նկատել են, որ նվազագույն ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդիկ ավելի շատ են ծխում, ունեն ավելորդ քաշի և արյան մեջ բորբոքային մարկերների ավելի բարձր մակարդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ natara, michelangeloop/stock.adobe.com