Բաժիններ՝

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանում աստղաթափ կլինի

Օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը Հայաստանում աստղաթափ կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը։

«Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրեւ» անվանումներով։

Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու եւ սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսեւս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։

Ասուպային հոսքը այս տարի սկսվել է հուլիսի 17-ից եւ առավելագույն պիկը լինելու է օգոստոսի 12/13-ի գիշերը, սակայն առատ են նաեւ դրան նախորդող եւ հաջորդող գիշերներ։

Ցավոք այս տարի պիկի գիշերը համնկնում է Լիալուսնի փուլի հետ, որի պայծառ լույսը խանգարում է գիշերային պարզ երկնքի տեսանելիությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031