Գիտնականները նշել են հիշողությունը լավացնող 3 պարզ մեթոդ
Համաձայն ժամանակակից հասկացությունների՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման վրա մեծապես ազդում է ժառանգականությունը։ Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գեների հետ կարելի է վիճել:
Այովա նահանգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ որոշ մթերքներ տարեց մարդկանց թույլ են տալիս երկար տարիներ պահպանել առողջ միտքը և խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից։
Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները վերլուծել են 46-ից 77 տարեկան 1787 մարդու տվյալները, որոնք պահվում են Մեծ Բրիտանիայի Biobank-ում (շտեմարանը պարունակում է մանրամասն բժշկական և գենետիկական տեղեկատվություն): 10 տարվա ընթացքում փորձարկվել են հետազոտության մասնակիցների ճանաչողական կարողությունները, ինչպես նաև վերջիններիս տրվել են իրենց սննդակարգի վերաբերյալ հարցեր:
Պատասխանների վերլուծությունը գիտնականներին թույլ է տվել երեք հիմնական եզրակացություն անել.
1. Ուղեղի համար լավագույն մթերքը պանիրն է։ Մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով այն ներառում են իրենց սննդակարգում, խուսափում են ուղեղի աշխատանքի տարիքային փոփոխություններից:
Prostock-studio/stock.adobe.com
2. Շաբաթը մեկ անգամ գառան միսը նույնպես նվազեցնում է տարիքի հետ կապված ճանաչողական անկման հավանականությունը:
3. Աղի ավելցուկային ընդունումը վնասակար է, բայց առաջին հերթին նրանց համար, ովքեր ունեն անբարենպաստ ժառանգականություն կամ ովքեր նկատում են Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանները: Նրանց խորհուրդ է տրվում ուշադիր վերահսկել սննդակարգում աղի քանակը՝ նվազեցնելու ճանաչողական խնդիրների առաջացման վտանգը։
«Չնայած գենետիկական գործոններին, մենք կարծում ենք, որ սննդի ճիշտ ընտրությունը կարող է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը: Միգուցե գրագետ դիետան այն բացակա օղակն է, որը մենք փնտրում ենք»,- նշել են հետազոտողները:
Պատրաստեց Անի գաբուզյանը
Լուսանկարը՝ հատված «Խավարի շրչանները» ֆիլմից