Հրապարակվել են նոր տվյալներ Apple-ի սմարթֆոնների գալիք սերունդների մասին։
Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը վերանվանվել է պրոֆեսոր Աիդա Իսկոյանի անվամբ:
Facebook-ը Meta վերանվանվելուց հետո վերջին հինգ ամիսների ընթացքում Մարկ Ցուկերբերգի ընկերությունը կորցրել է ավելի քան 500 միլիարդ դոլար, գրում է New York Mag-ը։ Պարբերականը նշում է, որ լիովին արդարացի չի լինի դրա համար մեղադրել միայն ռեբրենդինգին, իսկ կորպորացիայի քաղաքականությունն այս ժամանակահատվածում անվանել է «ինքնահրկիզման ակտ»։
Փետրվարին Հայութի մասին վավերագրական ֆիլմը դարձավ Netflix հոսքային ծառայության ամենաշատ դիտված վավերագրական ֆիլմը։ Մասնավորապես, հունվարի 31-ից փետրվարի 6-ը կինոնկարը հավաքել է 45,8 միլիոն ժամ դիտում և ընդգրկվել աշխարհի 92 երկրների ամենահաջողված նախագծերի թոփ-10-ում։
Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, գրող, բանահավաք, պատմաբան եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, ուսումնասիրելով հայրենի գյուղի մասին հիշատակող գրավոր պատմական աղբյուրները, վերջերս հայտնաբերել է կավե խողովակաշարով կառուցված այն ջրատարը, որը Դեմերի աղբյուրից հեռավոր դարերում ջուր է մատակարարել Ավեի վանքին կամ նրան հարակից բնակավայրին։
Microsoft-ի համահիմնադիր և միլիարդատեր Բիլ Գեյթսը լավատեսորեն է խոսում 2022 թվականի մասին։ Նրա կարծիքով՝ այս տարի մարդկությունը կհաղթահարի համաճարակը և մի շարք գիտական բեկումներ կանի։
Գիտնականները մտադիր են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, և հաջողության դեպքում մարդկությանը հասանելի կլինի հաստ աղիի քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որը հիմնված կլինի ոչ թանկարժեք և քիչ հակազդեցություն ունեցող դեղորայքի կիրառման վրա։
Ըստ Display Supply Chain Consultants-ի վերլուծաբան Ռոս Յանգի, Apple-ը, հավանաբար, հետաձգել է ծալվող iPhone-ի թողարկումը մինչև 2025 թվականը, և փոխարենը՝ աշխատում է ծալովի էկրանով նոութբուքի վրա:
Խոսքը Xenomorph չարամիտ ծրագրի մասին է, որը թաքնվում է անվնաս թվացող Fast Cleaner հիշողության մաքրման հավելվածում։ Վնասակար ծրագրակազմը հայտնաբերվել է ThreatFabric-ի փորձագետների կողմից. այս մասին ասվում է ընկերության կայքում։
«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի համահեղինակներ Սանկտ Պետեբուրգից Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը ձեռնամուխ են եղել ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական զարգացումները՝ սկսած խորհրդային ժամանակներից:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ:
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի և կենսաինֆորմատիկայի խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են մարդու ամբողջական գենոմի վերծանում նանոպորային սեքվենավորման կիրառմամբ: Այս մասին տեղեկաննում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են խոցելիությունները MQTT արձանագրությունում, որն առավել հաճախ է օգտագործվում բուժառուների հեռավար մշտադիտարկման սարքերից տվյալների փոխանցման համար:
Տարիքի հետ հիշողության վատթարացումը կապված է դրա «լցվելու» հետ։ Նման հետաքրքիր եզրակացություն են արել կանադացի գիտնականները 20 տարուց ավելի տևած հետազոտությունից հետո:
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերական ընկերությունը չորեքշաբթի՝ փետրվարի 16-ից, սկսել է դեպի տիեզերք թռիչքների տոմսերի վաճառքը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ:
Sonantic ընկերության բրիտանացի գիտնականները ներկայացրել են եզակի արհեստական ինտելեկտ, որը կարող է ֆլիրտ անել և արտահայտել իր զգացմունքները։ Այդ մասին գրում է Medium-ը։
Գիտնականներ Անդրաս Մատեն և Օլեգ Պիհուրկոն՝ Ուորվիքի համալսարանից, և Ջոնաթան Նոելը՝ Վիկտորիայի համալսարանից, լուծել են «շրջանակը քառակուսու մեջ դնելու» հնագույն խնդիրը, որը հորինել է հույն մաթեմատիկոս Անաքսագորասը մ.թ.ա. մոտ 450 թվականին։ Այս մասին գրում է Quantamagazine-ը։
Որքա՞ն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը եւ կարո՞ղ է պաշտպանել օմիկրոնով վարակվելուց: Իսրայելցի մասնագետների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է medRxiv-ում, փորձել է պատասխանել այս հարցերին։
Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (KIST) հետազոտողները մշակել են հատուկ սենսորներ մարդանման ռոբոտների և սենսորային համակարգերի համար: Տեխնոլոգիան ընդօրինակում է մարդու զգայական ընկալիչների աշխատանքը։
Xiaomi-ն մտադիր է համալրել ԱՄՆ-ի շուկայի լավագույն սմարթֆոնների հատվածը՝ Apple-ի հետ անմիջականորեն մրցակցելու համար։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լեյ Ջունը։
Ըստ Gartner-ի՝ մինչև 2026 թվականն աշխարհի բնակչության 25%-ն օրական առնվազն մեկ ժամ կանցկացնի մետատիեզերքում՝ օգտագործելով վիրտուալ տարածքն աշխատանքի, կրթության, ժամանցի և գնումներ կատարելու համար:
Պե՞տք է երեխային առաջին դասարանում ուղարկել ծրագրավորման դասընթացների: Իսկ 9-րդում արդյոք ուշ չէ՞: Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք նա ծրագրավորման կարողություն ունի՞: Ի՞նչ սովորեցնել ծրագրավորումը հետաքրքիր և օգտակար դարձնելու համար:
Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքը 2021 թվականին մոտավորապես 5,7 մլրդ դոլարի բաժնետոմսեր է նվիրաբերել բարեգործական նպատակներով: Այդ մասին ասվում է այն փաստաթղթերում, որոնք ուղարկվել են ԱՄՆ-ի կարգավորիչներին: Փաստաթղթերում նշված չէ, թե հատկապես ով է ստացել այդ 5000044 բաժնետոմսերը: Նվիրատվությունն արվել է Tesla-ի բաժնետոմսերի մի շարք վաճառքների գործընթացում:
ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը՝ վտանգի տակ. ահազանգում են գիտնականները. ՈՒՂԻՂ։
Քնի ժամանակ սխալ կեցվածքը կարող է անհարմարություն առաջացնել և երկարաժամկետ հեռանկարում նպաստել վտանգավոր հիվանդությունների զարգացմանը:
Նույնիսկ երիտասարդների դեպքում, որոնք COVID-19–ը թեթև են տարել, վտանգ կա, որ որոշ ժամանակ անց կարող են թրոմբոզ ստանալ կամ նույնիսկ արյան զեղում։
Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տևողության ավելացումն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում, հայտնում է EurekAlert-ը։
Հունվարի առաջին երեք շաբաթվա ընթացքում «Կասպերսկի» ընկերության լուծումներն արգելափակել են Log4Shell խոցելիության կիրառմամբ ցանցի սկանավորման և գրոհների ավելի քան 30 հազար փորձ:
SpaceX ամերիկյան օդատիեզերական ընկերության ստեղծողը՝ Իլոն Մասքը, հայտարարել է, թե վստահ է, որ այս տարի կանցկացվի Starship գերծանր կրող հրթիռի առաջին ուղեծրային թռիչքը, որն օգտագործվելու է Լուսնի վրա մարդու իջնելու ժամանակ։