Apple-ն ավելացրել է App Tracking Transparency (ATT) iOS 14.5-ում:
Կիբերանվտանգության մասնագետը մասնագիտություն է, որը կարելի է ձեռք բերել ինչպես համալսարանում, այնպես էլ առցանց դասընթացներում։ Եթե դուք զրոյից չեք սկսում, ունեք ծրագրավորողի կամ համակարգի ադմինիստրատորի բազա, լավագույն միջոցն ինքնուրույն հմտություններ ձեռք բերելն է, աշխատանքի գնալը որքան հնարավոր է շուտ, և սովորել աշխատելով։
The Scientist-ի հոդվածում Ալբերտայի (Կանադա) համալսարանի մարդաբան Գրեգորի Ֆորտը պնդում է, որ հնագույն մարդկանց մի տեսակ դեռ կարող է ապրել Ինդոնեզիայում: Նրա կարծիքով՝ պալեոնտոլոգները և այլ գիտնականներ բաց են թողել պոտենցիալ ապշեցուցիչ հայտնագործությունը՝ անտեսելով բնիկ պատմությունները Ֆլորես կղզու անտառներում ապրող «մարդ-կապիկի» մասին:
Իլոն Մասկը նշել է, որ տոմսի արժեքը կախված կլինի երկրի տնտեսությունից։ Հիմնական նպատակը դեպի Մարս ճանապարհորդությունը ողջամտորեն մատչելի դարձնելն է։ Մարսի վրա քաղաք կառուցելու համար պետք է գրավել մոտ 1 միլիոն մարդ։
«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է մոբայլ բանկային տրոյական Fakecalls ծրագիրը, որը կարող է ձեռք գցել օգտատերերի զանգերը ֆինանսական կազմակերպություններ: Վնասաբեր ծրագիրը նմանակում է հարավկորեական հայտնի բանկերի հավելվածները։ Չարագործները ֆինանսական կազմակերպության աշխատակիցների անվան տակ կարող են փորձել զոհերից իմանալ վճարային տվյալներ կամ այլ գաղտնի տեղեկատվություն:
Բրազիլական դատարանը որոշել է, որ Apple-ը iPhone-ի գնորդին պետք է վճարի ավելի քան 1000 դոլար՝ գնված սմարթֆոնի հետ լիցքավորիչի բացակայության պատճառով: Օրինակը վերաբերում էր սարքերն առանձին վաճառելու արգելքին։
Իլոն Մասկը հայտարարել է, որ 46,5 միլիարդ դոլարի ֆինանսավորում է ստացել Twitter-ը գնելու համար։ Morgan Stanley Senior Funding ներդրումային ընկերությունը, որը Morgan Stanley-ի դուստր ձեռնարկությունն է, և մի քանի այլ ներդրողներ նրան կհատկացնեն 25,5 մլրդ դոլար, ևս 21 մլրդ դոլար կտրամադրի ինքը՝ ձեռնարկատերը։
Բոլոր մոդելները կթարմացվեն, ոչ միայն Pro-ն: Apple-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի խոսքով՝ iPhone-ի հաջորդ սերունդը կհամալրվի թարմացված դիմային տեսախցիկներով՝ ավելի լայն բացվածքով և ավտոֆոկուսով։ Դրանք թույլ կտան բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր նկարել, նույնիսկ, եթե օգտատիրոջ դեմքը էկրանից շատ մոտ է կամ շատ հեռու։ F/1.9 բացվածքը թույլ կտա տեսախցիկին ավելի շատ լույս գրավել՝ համեմատած iPhone 13-ի […]
Kickstarter-ում մշակումն արդեն հավաքել է 418,968 դոլար՝ ընդամենը 6,513 դոլար նախնական նպատակի դիմաց: Դրամահավաքի ավարտին մնացել է 24 օր։
Երբևէ նկատե՞լ եք, որ ինչ-որ թեմայի շուրջ խոսելուց հետո ձեր սմարթֆոնը սկսում է ձեզ այս կատեգորիայի ապրանքները որպես գովազդ առաջարկել: Կոլումբիայի համալսարանի գիտնականները նոր համակարգ են մշակել նյարդայնացնող գովազդային լրտեսության դեմ պայքարելու համար: Նոր ալգորիթմը ստեղծում է հանգիստ, շշուկի նման հնչյուններ, որոնք օգտատերը կարող է նվագել՝ չլսվելով:
Ավստրիայից և Իտալիայից գիտնականների թիմը մշակել է մեմրիստորի քվանտային տարբերակ՝ էլեկտրական անջատիչ, որը կարող է հիշել՝ այն միացվել է, թե անջատվել է հոսանքազրկումից հետո: Մեմրիստորները համեմատվել են սինապսների՝ մարդու ուղեղի նեյրոնների շփման կետերի հետ, որոնց էլեկտրական հաղորդունակությունը մեծանում կամ նվազում է՝ կախված նրանից, թե որքան էլեկտրական լիցք է անցել դրանց միջով անցյալում։
NASA-ն նոր անսովոր լուսանկար է հրապարակել, որի վրա Hubble աստղադիտակը ֆիքսել է գեղեցիկ տեսողական էֆեկտ, որն առաջացել է Առյուծ համաստեղության VV689 համակարգի գալակտիկաների միաձուլման արդյունքում: Այս գործընթացը տևում է միլիարդավոր տարիներ, և ի պատիվ դրա՝ համակարգը նույնիսկ ոչ պաշտոնական անվանում են «Հրեշտակի թև»։
Նման լողացող արևային ֆերմաները, վստահ են վերլուծաբանները, հնարավորություն կտան ջրային մարմինների շուրջ էլեկտրական կայանքներ մատակարարել, նույնիսկ այնտեղ, որտեղ կան էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ։
7 տարի հետ՝ 2029 թվականին, 340 մետրանոց աստերոիդը, որին գիտնականներն անվանել են Ապոֆիս, կանցնի Երկրին հարաբերական մոտիկությամբ։ Այն համարվում է պոտենցիալ վտանգավոր. թեև այն հաստատ չի դիպչի մոլորակին, սակայն ուղեծրում գտնվող գեոսինխրոն կայանքների հետ շփման վտանգ կա:
Էնտուզիաստները հույս ունեն արհեստական ինտելեկտն այնքան հավատալի դարձնել, որ օգտատերը չի նկատի, որ մարդու հետ չի խոսում:
Ցանցում հայտնվել է լուսանկար, որն իբր ցույց է տալիս iPhone 14 սերիայի ապագա մոդելների մակետները։
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ գենետիկորեն հակված են 4-6 ժամ քնելուն և քնից հագենալուն, և այս հատկանիշը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։
Google ընկերությունը թողարկել է Chrome բրաուզերի 100.0.4896.60 թարմացումը, որը փակում է 28 խոցելիություն։ Դրանցից առնվազն 9-ն ունեն վտանգի բարձր վարկանիշ՝ ի լրումն CVE-2022-1096-ի, որը Google-ը փակել է առանձին պատչով։ Արդյունքում ընկերությունը մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում թողարկել է վտանգի High վարկանիշ ունեցող 10 խոցելիության կարկատան, ինչը խոսում է բրաուզերի հրատապ թարմացման անհրաժեշտության մասին:
Շնորհանդեսին մնացել է երկու ամսից քիչ ժամանակ: Նոր iOS 16-ը, որը կոդային անունն է Sydney, կներկայացվի WWDC-ում այս ամառ: Համակարգը չի ստանա էական տեսողական փոփոխություններ. Փոխարենը՝ Apple-ը կենտրոնացել է նոր գործառույթների վրա։ Այս մասին Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը խոսել է նոր՝ Power On-ում (մեջբերում է MacRumors-ը):
Ոմանք ստեղծում են ստարտափներ՝ գումար աշխատելու համար, իսկ ոմանք երազում են փոխել աշխարհն իրենց գաղափարներով։
Դիանան ներկայում նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գիտնականների աջակցման ADVANCE դրամաշնորհային ծրագրի մասնակիցներից է:
Փորձագետները պարզել են, թե որ սմարթֆոններն ունեն էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակը։
SwitchCubic-ը գրպանային համակարգիչ է՝ ներկառուցված 1080p պրոյեկտորով: Սարքը շարժական ներկայացման համակարգ է կամ տնային կինոթատրոնի համակարգ: Այն ի վիճակի է պատկերներ փոխանցել 30-ից 120 դյույմ երկարությամբ և բավականաչափ կոմպակտ է, որպեսզի տեղավորվի պայուսակի մեջ:
WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցի: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են WhatsApp մեսենջերի մշակողները:
Համացանցում հայտնվել են առաջիկա Apple սարքի թարմ ռենդերները։
Մշակող Հյու Բրյուերը, NVIDIA Instant NeRF նեյրոնային ցանցը փորձարկելիս՝ պատկերները 3D օբյեկտների վերածելու համար, պարզել է, որ այն ունի անսովոր հատկություն։ Այն թույլ է տալիս «նայել ապակու միջով», եթե տեսարանում հայելի կա։
Բրիտանացի և ամերիկացի մի խումբ գիտնականներ ներկայացրել են Նեպտունի 17-ամյա դիտարկման արդյունքները։ Այս տվյալները ցույց են տալիս, որ Արեգակից համակարգի ամենահեռու մոլորակի միջին գլոբալ ջերմաստիճանը նվազել է 8°C-ով։
Այդպիսի հատկություններ ամբողջական հացահատիկը ստացել է իր բաղադրության հաշվին. թեփ, էնդոսպերմ և սաղմ: Սպիտակ հացի համար ալյուր պատրաստելիս ամբողջական հատիկները վերամշակում են՝ հեռացնելով դրանից թեփը և սաղմը, սակայն ըստ Չժենի խոսքերի, հենց դրանք են պարունակում այն վիտամինները, որոնք էլ կարողանում են պայքարել քաղցկեղի դեմ:
Ամերիկացի ձեռնարկատեր եւ SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը որոշել է չմտնել Twitter-ի տնօրենների խորհրդի կազմ: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Փարագ Ագրավալը:
Իդեալական մասնագիտություն նրանց համար, ովքեր սովոր են իրենց գլխում վերարտադրել առաջիկա խոսակցությունները։ Ուրիշների պատասխանները ակնկալելը, շարժառիթներն ու ենթատեքստերը կարդալը, տարբեր զրուցակիցների հետ հաղորդակցություն հաստատել կարողանալը՝ աշխատանքը շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ: Երկխոսության սցենարներ են անհրաժեշտ և՛ խաղերի մշակման, և՛ չաթ-բոտերի, և՛ վիրտուալ օգնականների ստեղծման համար։