3 գաղտնիք, որ պետք է իմանաք ձեր բջջային հեռախոսի մասին
facte.ru կայքը կազմել է այն 3 գաղտնիքների ցանկը, որոնք անհրաժեշտ է իմանալ ձեր բջջային հեռախոսի մասին:
1. 112-ն այն համարն է, որը կարելի է հավաքել բջջային հեռախոսից արտակարգ իրավիճակների պայմաններում: Այն աշխատում է ողջ աշխարհում: Երբ դուք գտնվում եք մի տարածքում, որտեղ ձեր բջջային օպերատորը չի աշխատում, արտակարգ իրավիճակի պայմաններում կարող եք հավաքել 112, և հեռախոսն այդ ռեգիոնում հասանելի ցանցերի սահմաններում վթարային համար կփնտրի:
2. Եթե ավտոմեքենայի բանալիները մնացել են դրա ներսում և մյուս բանալին գտնվում է տանը, ապա ձեր հեռախոսից զանգահարեք տանը գտնվող ձեր հարազատներից որևէ մեկին: Ձեր բջջայինն ավտոմեքենայի դռնից մոտ 30 սմ հեռավորության վրա պահեք: Այն ժամանակ, երբ տանը գտնվող ձեր հարազատը կսեղմի բացվելու կոճակը և այն կմոտեցնի իր հեռախոսին, ձեր ավտոմեքենայի դռները կբացվեն:
3. Որպեսզի պարզեք ձեր բջջային հեռախոսի սերիական համարը, հավաքեք *#06#: Էկրանին կտեսնեք 15 թվերից բաղկացած կոդ: Այդ կոդը ցանկացած հեռախոսի համար տարբեր է: Այն պահեք անվտանգ վայրում: Եթե ձեր բջջային հեռախոսը գողանան, զանգահարեք ձեր բջջային օպերատորին և հայտնեք այդ թիվը: Օպերատորը կկարողանա արգելափակել ձեր հեռախոսը, և նույնիսկ SIM քարտի փոփոխության դեպքում հնարավոր չի լինի օգտվել հեռախոսից: