Բաժիններ՝

«Աշխարհում ճարտարագիտական բացը կարելի է լրացնել հայ մասնագետների միջոցով». Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիայի համակարգող

Բիզնես ինովացիոն ֆորումի երկրորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիայի համակարգող Ամալյա Մխիթարյանը ներկայացրեց լաբորատորիայի գործունեությունը։

«Մեր երկրում տարբեր կենտրոններ են բացված, որ ամեն կերպ փորձում են լրացնել համալսարանային գիտելիքների բացը, լինի դա թիմային աշխատանք կամ նախագծերի ձեւակերպում եւ ներկայացում։ Մեր լաբորատորիան եւս պատկանում է այդ կենտրոնների շարքին, – նշեց Ամալյա Մխիթարյանը,- Լաբորատորիայի առաքելությունն է ուսանողների համար օգտագործման մատչելի միջավայր ստեղծելը եւ Հայաստանում ճարտարագիտական կրթության բարելավումը։ Աշխարհում կա ճարտարագիտական բաց, որը մենք կարող ենք լրացնել մեր մասնագետներով, եթե զարգացնենք մեր կադրերը եւ դուրս գանք միջազգային շուկա»։

Ըստ տիկին Մխիթարյանի՝ կրթության որակն ապահովելու համար Հայաստանում կա լավ տեսական բազա, սակայն ցանկացած տեսություն պետք է կիրառել նաև գործնականում։ Լաբորատորիան միտված է տեսական և գործնական գիտելիքների համակցմանը։ «Մեր լաբորատորիայի երեք հարկերը զբաղեցնում է ուսումնական լաբորատորիան, որը կոտրում է այն բողոքները, թե չկա մի միջավայր, որտեղ ուսանողները կարող են իրականացնել իրենց նախագծերը»։

Լաբորատորիան այսօր ծրագրեր է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, մի շարք համալսարանների ճարտարագիտական ֆակուլտետների եւ միջին մասնագիտական կրթության հաստատությունների հետ, համագործակցում է նաեւ մի քանի դպրոցների հետ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս