Բաժիններ՝

Ինչպես գտնել կորցրած iPhone, iPad, Android հեռախոսը կամ պլանշետը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում հետաքրքիր տեղեկատվություն է տեղադրել այն մասին, թե ինչպես կարելի է գտնել կորցրած iPhone, iPad, Android հեռախոսը կամ պլանշետը:
Պետք է ակտիվացնել սարքի գտնելու ֆունկցիան։

iOS դեպքում ֊ iPhone, iPad- Պետք է մտնել Settings, հետո iCloud: Հետո պետք է  ակտիվացնել այն, եթե անջատված է՝ If Find My iPhone ( iPad , iPod).

Եթե կորել է սարքը, ապա ձեր Apple ID-֊ով պետք է մտնեք icloud.com/#find։ Այստեղ արդեն կարող եք տեսնել, թե վերջին անգամ երբ է ձեր սարքը օնլայն ռեժիմում գտնվել։ Եթե այդ պահին ցանցում չէ սարքը, միացնում եք՝ «Notify me when found», այդ դեպքում հենց սարքը մտնի ցանց, դուք նամակ կստանաք։

Android դեպքում. Ներբեռնում և տեղադրում եք Android Device Manager հավելվածը:

Կորելու դեպքում մտնում եք հետեւյալ հասցեով՝ https://www.google.com/android/devicemanager։

Այստեղից կարող եք ոչ միայն հեռախոսը գտնել, այլ նաեւ ստիպել, որ այն զանգի, եթե նույնիսկ ձայնն անջատված է (սա ավելի հաճախ անհրաժեշտ է տան պայմաններում)։ Ինչպես նաեւ ամբողջությամբ մաքրել հեռախոսը, որպեսզի ձեր տվյալները չընկնեն ուրիշի ձեռքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս