
Ֆինանսական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի ծավալը կազմել է 4.2 միլիարդ դոլար

Lenta.ru-ի փոխանցմամբ` աշխարհում ֆինանսական տեխնոլոգիաների շուկան 2014 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 4.2 միլիարդ դոլար: Այս մասին նշված է Life.SREDA հիմնադրամի կատարած հետազոտության մեջ: Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ծավալը ամեն տարի աճում է զգալիորեն:
Ողջ 2012 թվականին կատարված ներդրումների ծավալը կազմել է 1.6 միլիարդ դոլար, 2013 թվականին` 2.2 միլիարդ դոլար, իսկ 2014 թվականին կհասնի 5 միլիարդ դոլարի: Հիմնադրամի կանխատեսումների համաձայն` մինչև 2018 թվականն այդ ցուցանիշը կհասնի մինչև 8 միլիարդ դոլարի:
2014 թվականի առաջին երեք եռամսյակներին շուկայի խոշորագույն ներդրումային սեգմենտներ են հանդիսացել օնլայն-վարկավորումը` 1.46 միլիարդ դոլար, մակրոֆինանսավորումը` 568 միլիոն դոլար, P2P վարկավորումը` 484 միլիոն դոլար և այլն: