Apple-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել իրանական շուկան. աղբյուր

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Apple ընկերությունը դիտարկում է իր արտադրանքն Իրան ուղարկելու հնարավորությունը, եթե մեղմացվեն այդ երկրի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները: Այս մասին հայտնում են իրազեկ աղբյուրները:

Apple-ի թոփ մենեջերները Լոնդոնում գտնվող ընկերության տարածաշրջանային շտաբ-բնակարանում հանդիպել են իրանական դիստրիբյուտորների հետ և քննարկել են Իրանում ընկերության խանութների բացման հնարավորությունը, որոնցում կվաճառվեն iPhone-ներ և այլ արտադրատեսակներ:

Apple-ը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031