Բաժիններ՝

Google-ում փնտրելու 19 եղանակ, որոնց մասին չգիտի օգտատերերի 96 տոկոսը

1. Ինչպես գտնել որևէ բառ կամ արտահայտություն: Փնտրվող բառը կամ արտահայտությունը վերցրեք չակերտների մեջ՝ «», և Google-ը կգտնի այն վեբ էջերը, որտեղ կան այդ արտահայտությունները:
2. Ինչպես գտնել ցիտատը, որտեղ բառ է բաց թողնված: Ցիտատը վերցրեք չակերտների մեջ՝ բացակայող բառի փոխարեն դնելով * նշանը:
3. Ինչպես գտնել մի քանի բառերից մեկը: Պարզապես թվարկեք բոլոր հնարավոր տարբերակները՝ դրանք առանձնացնելով | նշանով:
4. Ինչպես գտնել բառեր մեկ նախադասության մեջ: Բառերը միացրեք & նշանով և Google-ը կգտնի այն հասցեները, որտեղ այդ բառերը գտնվում են նույն նախադասության մեջ:
5. Ինչպես գտնել փաստաթուղթ, որտեղ կա որևէ կոնկրետ բառ: Անհրաժեշտ բառից առաջ + նշանը դրեք:
6. Ինչպես բացառել անցանկալի բառերը որոնումից: – նշանը դրեք այն բառից առաջ, որը չեք ցանկանում տեսնել փնտրվող տարբերակներում:
7. Ինչպես գտնել կոնկրետ որևէ կայքում: Դրա համար փնտրվող բառից հետո գրեք՝ site: և այն կայքի հասցեն, որում ցանկանում եք փնտրել:
8. Ինչպես փնտրել որոշակի ձևի փաստաթուղթ: Դրա համար փնտրվող բառից հետո դրեք mime: և այն ձևի անունը, որը ցանկանում եք փնտրել, օրինակ՝ pdf կամ doc:
9. Ինչպես կայքերում որևէ բան փնտրել կոնկրետ լեզվով: Փնտրվող բառից հետո դրեք lang: և նշեք լեզուն, որով ցանկանում եք գտնել: Օրինակ՝անգլերեն փնտրելու համար պետք է նշել lang:en, ռուսերենի համար՝ lang:ru, ֆրանսերենի համար՝ lang:fr, և այլն:

10. Ինչպես փնտրել հոմանիշներով: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել ˜նշանը:
11. Ինչպես փնտրել բառի նշանակությունը: Անհրաժեշտ է բառից առաջ դնել difine: :
12. Ինչպես գտնել կայքի լինքեր: Անհրաժեշտ է գրել links: և փնտրվող կայքի հասցեն:
13. Ինչպես փոխել մեծությունները: Եթե ձեզ անհրաժեշտ է փոխել մեծությունները, ապա դա պարզապես հավաքեք փնտրման տողում:
14. Ինչպես իմանալ գումարների կուրսը: Այս դեպքում ևս անհրաժեշտ է ցանկալի հարցումը հավաքել որոնման տողում:
15. Որևէ քաղաքում ժամն իմանալու համար հավաքեք time և այն քաղաքի անունը, որի ժամանակը ձեզ հետաքրքրում է:

16. Ինչպես հաշվել թվերը: Պարզապես անհրաժեշտ է որոնման տողում գրել այն, ինչ ցանկանում եք հաշվել:
17. Ինչպես փնտրել cashe արված էջը: Դրա համար միայն անհրաժեշտ է գրել cashe: և կայքի հասցեն:
18. Ինչպես գտնել որևէ քաղաքի եղանակի տեսությունը: Դրա համար անհրաժեշտ է գրել weather և այն քաղաքի անունը, որի եղանակը ցանկանում եք իմանալ:
19. Ինչպես թարգմանել բառեր կամ արտահայտություններ: Դրա համար անհրաժեշտ է գրել translate բառը into և այն լեզվի անունը, որով ցանկանում եք թարգմանել:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս