Բաժիններ՝

Մինչև 2080 թվականը մարդկության համար սովորական երևույթ կդառնա տելեպորտացիան. գիտնականներ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` բրիտանացի գիտնականները պնդում են, որ մինչև 2080 թվականը մարդկության համար սովորական երևույթ կդառնա տելեպորտացիան (տելեպորտացիան նյութական իրերի վայրկենական փոփոխությունն է մի կետից մյուսը` առանց ֆիզիկական ուժի կիրառման):

Նրանք հայտարարել են, որ չկա ֆիզիկական որևէ օրենք, որն անհնար կդարձնի այնպիսի երևույթը, ինչպիսին է տելեպորտացիան. «Ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում կարելի է վստահաբար ասել, որ մինչև 2080 թվականը հնարավոր կդառնա մարդու տելեպորտացիան, իսկ 2100 թվականին կհայտնվի ժամանակի մեջ ճամփորդելու տեխնոլոգիա: Այդ ժամանակ մարդիկ կարող են իրենց զգալ ներկայիս ֆանտաստիկ ֆիլմերի հերոսների նման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031