
Apple-ի առաջին համակարգիչներից մեկը վաճառվել է գրեթե մեկ միլիոն դոլարով

Foxnews-ի փոխանցմամբ՝ Apple կորպորացիայի առաջին համակարգիչներից մեկը Նյու Յորքում վաճառվել է 905.000 դոլարով: Նախորդ տարի Apple-1-ը Գերմանիայում աճուրդի ժամանակ վաճառվել էր 672.000 դոլարից քիչ ավելի գնով: Դրանից հետո այն 750.000 դոլարով վաճառվել է Նյու Յորքում կազմակերպված աճուրդում:
Այժմ այն 905.000 դոլարով գնել է Դիրբորնում (Միչիգանի նահանգ) գտնվող Հենրի Ֆորդի թանգարանային համալիրը: Համակարգիչը վաճառվել է սարքին (գործող) վիճակում: Այն կցուցադրվի Դեթրոյթում Ֆորդի թանգարանում: Apple-1 առաջին 50 համակարգիչներն արտադրվել են 1976 թվականի ամռանը: