Վերջին եռամսյակում Apple ընկերությունը 39,3 մլն iPhone է վաճառել
Վերջին եռամսյակի ընթացքում Apple ընկերությունը 39,3 մլն iPhone է վաճառել, ինչը 16%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ գործակալության՝ ռեկորդային վաճառքի հնարավոր է եղել հասնել նոր մոդելների՝ iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի շուրջ ստեղծված աժիոտաժի շնորհիվ:
Ընդհանուր առմամբ ընկերության շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 12%-ով՝ կազմելով 8,5 մլրդ դոլար: Վաճառքի ընդհանուր ծավալը նույնպես ավելացել է 12%-ով՝ կազմելով 42,1 մլրդ դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը թողարկել է iOS համակարգի 8.1 թարմացումը, որն արդեն հասանելի է iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների կարգավորումներում ներբեռնելու համար: