Ուրանի ծածկումը Լուսնի կողմից
Հունիսի 11-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 18:49-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Ուրանի ծածկումը Լուսնի կողմից։
Ծածկումը (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։
Օրինակ, Ուրանի անկյունային տրամագիծը (3.7”) Լուսնի անկյունային տրամագծից (31.5’) փոքր է 511 անգամ: Այդ երևույթի ժամանակ երկու լուսատուները երկնքում մոտենում են միմյանց, այնուհետև մոլորակը հայտնվում է Լուսնի սկավառակի հետևում և որոշ ժամանակ չի երևում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում է Լուսնի մյուս կողմում: Այդ ժամանակ առավել ակնհայտ են մոլորակների շարժումները, և մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են երկնային այս իրադարձությունները և հետևել դրանց: Այս լուսնային ծածկումը տեսանելի կլինի Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ 2015թ. Լուսինը 12 անգամ կծածկի Ուրան մոլորակը:
Հայկական աստղագիտական ընկերություն