Բաժիններ՝

Գիտության անբավարար լուսաբանման 5 պատճառ

Գիտական լրագրությունը կոչված է գիտությունը և դրա նվաճումները հանրամատչելի կերպով ներկայացնելու հասարակությանը։ Գիտությունը հանրամատչելի կերպով ներկայացնելու փորձեր են կատարվել դեռևս 18-19-րդ դարերում, երբ դեռ նույնիսկ լրագրություն գոյություն չուներ։ Նախ և առաջ՝ դա գիտաֆանտաստիկական գրականությունն էր, որը սկսվեց այդ դարերում և ավելի լայն տարածում գտավ 20-րդ դարում (Հերբերտ Ուելս, Ժյուլ Վեռն, Այզեկ Ազիմով, Ստանիսլավ Լեմ, Ջոն Թոլքիեն և այլք), որում հեղինակները փորձել են գիտության և տեխնիկայի նվաճումները ներկայացնել՝ որպես մարդկության առաջընթացի և ապագա զարգացման գրավական։ Սա գիտության ամենամեծ գովազդն էր, որն այժմ էլ շարունակվում է՝ բազմաթիվ գիտաֆանտաստիկական գրքերի, կինոնկարների և այլ նյութերի տեսքով։

Փաստ է, որ Հայաստանում գիտության լուսաբանմանն ուղղված նյութերի քանակը զգալիորեն զիջում է քաղաքական, հասարակական, տնտեսական և նույնիսկ՝ մարզական նորություններին:

Այստեղ փորձել ենք դիտարկել այն հինգ պատճառները, թե ինչու է Հայաստանում գիտությունն անբավարար լուսաբանվում.

1. Հասարակության կողմից հետաքրքրության, գիտության պահանջարկի բացակայությունը:

Կարդացեք նաև

2. Գիտական թեմաների բարդությունը, գիտական լրագրողների բացակայությունը:

3. Գիտական թեմաների ինտրիգային չլինելը:

4. Չկա նյութական շահագրգռվածություն (ՀՀ ԳԱԱ-ն, Կառավարությունը կամ այլ պետական կառույցները հանդես չեն գալիս՝ որպես պատվիրատու):

5. Գիտնականները հաղորդակցվող չեն, երիտասարդ գիտնականների պասիվությունը գիտության մասսայականացման հարցում:

Վերջին տարիներին Հայաստանում գիտության լուսաբանման գործում հատկապես մեծ ներդրում ունի «168.am» լրատվամիջոցը և «168 Ժամ» թերթը. սա միակ լրատվամիջոցն է, որ սահմանել է գիտական լրագրողի հաստիք և կայքէջում ունի «Գիտություն» բաժին:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս