Բաժիններ՝

Ինչպե՞ս և ե՞րբ մարդու մոտ առաջացավ ծնոտը

Ամերիկացի գիտնականներին հաջողվեց բացատրել մարդու ծնոտի առաջացման պատճառը: Մինչ վերջերս, գործնական կիրառություն չունեցող այս անատոմիական տարրը համարում էին հակառակ սեռին գրավելու միջոց, բայց նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ծնոտը մարդկանց մոտ առաջացել է հում սննդից հրաժարվելու և եփած սննդակարգին անցնելու պատճառով:

Ըստ այս հետազոտության հեղինակ Ջեյմս Պամպուշի, քանի որ շիմպանզեներն ու գորիլաները չունեն ծնոտ, հետևաբար՝ այդ օրգանն առաջացել է մարդու նախնիների՝ ամբողջությամբ պրիմատներից տարբերակվելուց հետո:

Ըստ գիտնականների՝ ծնոտն առաջացել է 6-200մլն տարի առաջ: Սակայն, ըստ այլ վարկածի՝ ծնոտն առաջացել է 2մլն տարի առաջ: Այդ ժամանակ մարդու նախնիներն արդեն կրակն էին օգտագործում` սնունդ պատրաստելու համար: Եփած սննդի կիրառման արդյունքում ծնոտների և ատամների վրա ծանրաբեռնվածությունը զգալիորեն փոքրացել է, նաև փոխվել է ատամնաշարի կառուցվածքը, ինչի հետևանքով էլ առաջացել է ծնոտը: Այն, ըստ Պամպուշի, էվոլյուցիոն գործընթացի կողմնակի արդյունք է:

Հետաքրքիր է, որ այսօր ծնոտի առաջացման հիմնական պատճառ համարվում է սեռական գործոնը: Ենթադրվում է, որ հզոր ծնոտը վկայում է տեստոստերոնի բարձր մակարդակի մասին: Բայց այս տեսության թույլ կողմն այն է, որ կանայք ևս ունեն ծնոտ:

Կարդացեք նաև

Նյութը պատրաստեց Մարիա Անտոնոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս