Լեգենդար տիեզերագնաց Լեոնովի դասախոսությունն աննախադեպ աշխուժություն է առաջացրել Լոնդոնում
Լոնդոնի Գիտության թանգարանը ողջ օրը պատրաստվում էր ինչ-որ մեծ արարողության։ Առաջինը հայտնվեց Մեծ պայթյունի տեսության հեղինակ Սթիվեն Հոքինգը և ապա՝ Քուին (Queen) խմբի կիթառահար Բրայան Մեյը։
Երաժիշտ Բրայան Մեյը Լեոնովի մասին ասաց. «Նա հերոս է, իսկական հերոս: Հրաշալի է, որ նա այստեղ է։ Թեպետ կարծում ենք, որ գիտությունը նրանց օգտագործելով՝ մեծ գումարներ վաստակեց, բայց այնուամենայնիվ կարևոր է, որ կային Ալեքսեյի պես նվիրյալներ։ Նրանք նոր փորձարկումներ արեցին և իրենց վտանգի ենթարկեցին՝ հանուն գիտության առաջընթացի»:
Մեծ Բրիտանիան հայտնի է Տիեզերքի տեսական ուսումնասիրություններով, սակայն անգլիացիները Ռուսաստանով մշտապես են հետաքրքրված եղել: Յուրի Գագարինի Տիեզերքից վերադառնալուց ընդամենը մի քանի ամիս անց Անգլիայի թագուհին այդ առթիվ ընդունելություն կազմակերպեց։ Այդ ուղևորությունը Գագարինի համար ոչ պակաս զարմանալի էր, քան թռիչքը դեպի Տիեզերք։ Բրիտանացիներն իրենց կարգ ու կանոնով նրան թվում էին այլմոլորակայիններ։
Տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը հիշեց, թե ինչպես էր Գագարինը ոգևորությամբ խոսում թագուհու մասին, և, թե ինչպես պետք է դնել գդալներն ու դանակները։
80-ամյա Ալեքսեյ Լեոնովը գիտեր՝ ինչպես պետք է ծիծաղեցնել բրիտանական հասարակությանը։ Նա պատմեց, որ ցանկանում էր տիեզերանավ կանգնեցնել Կարմիր հրապարակում, բայց վախեցավ, որ բոլոր աստղերը ցած կիջեցնի, և արդյունքում՝ նստել է Տայգա։
Առաջատար աստղաֆիզիկոս, «Սթարմուս» (StarMus) փառատոնի հեղինակ դոկտոր Գարիկ Իսրաելյանն ասաց. «Մենք ստեղծել ենք «Սթարմուս» տիեզերական երաժշտություն հասկացույթը։ Տիեզերքը ներշնչում է՝ աստղերն ու մարդիկ Տիեզերքից ներշնչված՝ ստեղծագործում են»։
Ալեքսեյ Լեոնովը Լոնդոնին ցույց տվեց Տիեզերքն ու արվեստը, գիտությունն ու ստեղծագործությունը, գրատախտակին գրված բանաձևերն ու կատակները, և ապացուցեց, որ այս ամենը սերտորեն փոխկապակցված են, ինչպես Տիեզերքի բոլոր տարրերը. հաղորդում է ՆՏՎ-ի թղթակից Լիզա Գերսոնը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ