Մոլորակի վրա առաջին հանցագործությունը կատարվել է 430.000 տարի առաջ. գիտնականներ
PLoS One պարբերականի փոխանցմամբ` մարդկության պատմության մեջ առաջին հանցագործությունն ու սպանությունը կարող է կատարված լինել 430.000 տարի առաջ: Այդ մասին են վկայել Իսպանիայում հայտնաբերված նախամարդու մնացուկները:
Նա սպանվել է դեմքի շրջանում աշխատանքային գործիքով ստացած հարվածի հետևանքով, որը կոտրել է նրա գանգը: Նևադայի համալսարանը ներկայացնող Դեբրա Մարտինը, մեկնաբանելով այդ ամենը, հայտարարել է, որ բարդ է այդ պնդումը վիճարկելը.
«Թվում է, թե բռնությունը պայմանավորված է մարդկության բուն մշակույթով, և որ այն ունի էականորեն այդքան երկար պատմություն, որքան որ բուն մշակույթն է»:
Եվրոպայի առաջին բնակիչների շրջանում բռնության վաղեմի դեպքերը հայտնաբերել է Մադրիդի համալսարանի ներկայացուցիչ Խուան Լուիս Արսուագան:
Նա դրանք հայտնաբերել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Ատապուերկա լեռան քարանձավում: Վերջինս գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվել է 1976 թվականին, երբ առաջին անգամ դրանում հայտնաբերեցին հնագույն մարդկանց մնացորդներ: