Բաժիններ՝

10 փաստ Ծիր Կաթինի մասին

1. Ծիր Կաթինը գալակտիկա է`կազմված աստղերից, գազից և փոշուց, այստեղ է գտնվում նաև Արեգակնային համակարգը։ Այլ կերպ այն կոչվում է Մեր գալակտիկա կամ Գալակտիկա։

2. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը Տիեզերքի ամենավաղ գալակտիկաներից մեկն է։ Այն ձևավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ և գրեթե նույնքան հին է, որքան Տիեզերքը, որը ձևավորվել է շուրջ13.7 միլիարդ տարի առաջ:

3. Եթե Երկիրը պտտվեր Արեգակի շուրջ նույն արագությամբ, ինչպես աստղերն են պտտվում Ծիր Կաթինի կենտրոնում, ապա մեր մոլորակը կճանապարհորդեր Արեգակի շուրջ ընդամենը 3 օրվա ընթացքում՝ այժմյան 365 օրվա փոխարեն։

4. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը պարունակում է մինչև 400 միլիարդ աստղ և առնվազն այդքան էլ մոլորակ։

Կարդացեք նաև

5. Գիշերային մութ երկնքում անզեն աչքով Ծիր Կաթին գալակտիկայի միլիարդավոր աստղերից միայն 0.0000025%-ն է տեսանելի։

6. ԾիրԿաթինը և մոտակա մեկ այլ պարուրաձև գալակտիկա՝ Անդրոմեդան, մոտենում են իրար։ Այս երկու գալակտիկաները մեկ վայրկյանում միմյանց են մոտենում շուրջ 120 կմ։

7. Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաները միմյանց կբախվեն մոտ 2 միլիարդ տարի հետո, իսկ բախումը կտևի մոտ 5.5 միլիարդ տարի։

cir katin (1)

8. Աստղագետները պետք է ուսումնասիրեն Ծիր Կաթինն այնպիսի աստղադիտակներով, որոնք հայտնաբերում են ռադիոալիքներ, ենթակարմիր լույս և ռենտգենյան ճառագայթներ։ Օպտիկական աստղադիտակները, որոնք հայտնաբերում են միայն տեսանելի լույսը, չեն կարող թափանցել խիտ ամպերի գազի և փոշու միջով։

9. Ըստ հունական դիցաբանության՝ Ծիր Կաթինն առաջացել է, երբ Հերան Հերակլեսին կերակրելիս՝ անփութորեն իր կրծքից թափել է կաթը։ Ծիր Կաթինը նաև նկարագրվում է՝ որպես ճանապարհ դեպի Օլիմպոս լեռը։

cir katin (2)

10. Ծիր Կաթինը հայերենում նաև անվանվում է Հարդագողի ճանապարհ կամ Դարմանագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի՝ մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնն ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս