Գիտության և կրթության հակական ազգային հիմնադամի (ANSEF) գիտական մրցույթի հրավեր
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2016թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2016թ. հունվարին: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով` ansef.herokuapp.com մինչև 2015թ. օգոստոսի 31-ը:
ԳԿՀԱՀ 2016 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 31 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և մեկը Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության կողմից: ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին:
Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:
Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:
Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:
ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]:
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ