Բաժիններ՝

10 փաստ Պլուտոնի մասին

1. 76 տարի Պլուտոնը համարվում էր մոլորակ: Սակայն, երբ աստղագետները հայտնաբերեցին, որ դա անդրնեպտունյան բազում խոշոր օբյեկտներից միայն մեկն է, 2006թ. այն վերանվանեցին «գաճաճ մոլորակ»:

2. Շուրջ հինգ ժամ է տևում, որպեսզի Արեգակի լույսը հասնի Պլուտոնին, մինչդեռ այն Երկիր է հասնում մոտ ութ րոպեում:

3. Պլուտոնն Արեգակնային համակարգի մոլորակների մեջ ամենադանդաղն է պտտվում Արեգակի շուրջ (284 տարվա ընթացքում), քանի որ ամենահեռուն է Արեգակից:

4. Պլուտոնն ունի հինգ հայտնի արբանյակ. Քարոն (Պլուտոնի կամ Հադեսի նավակավարը), Նիքս (գիշերվա և խավարի հունական աստվածուհին), Հիդրա (ինը գլխանի օձը, ով Հադեսի պահապանն է), Կերբերոս (ստորգետնյա աշխարհը պահպանող շունը) և Ստիքս (ստորգետնյա աշխարհի համանուն գետի աստվածուհին):

Կարդացեք նաև

5. Պլուտոնի արբանյակ Քարոնը մոտ յոթ անգամ ավելի մեծ է, քան Երկրի արբանյակը` Լուսինը, թեև նրանք ունեն գրեթե նույն պայծառությունը:

Pluton (1)

Pluton (3)

 

6.  Պլուտոնի վրա Արեգակը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում, քանի որ մոլորակը պտտվում է Երկրի առանցքի համեմատ հակառակ ուղղությամբ:

7. Պլուտոնի վրա Արեգակը ծագում է և մայր է մտնում շաբաթը մեկ անգամ:

8. Պլուտոնը միակ հայտնի գաճաճ մոլորակն է, որ ունի մթնոլորտ: Այստեղ մթնոլորտը շատ նոսր է և թունավոր է մարդու համար:

Pluton (2)

9. Պլուտոնի մեկ երրորդը ջուր է: Այս ջուրը սառույցի տեսքով է և 3 անգամ ավելի շատ է, քան Երկրի բոլոր օվկիանոսները՝ միասին վերցրած: Պլուտոնի մնացած երկու երրորդը ժայռ է:

10. Ըստ հունական դիցաբանության՝ Պլուտոնը կապվում է Տասներկու օլիմպիացիների տասներկու ամիսների հետ, և համարվում է, որ Պլուտոնն իրենցից մեկն է, ում նվիրված են վերջին ամիսը և մեռած հոգիները։ Համապատասխանում է հունական դիցաբանության Հադեսին։

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս