Բաժիններ՝

RT-ն առաջին համայնապատկերային տեսանյութն է ներկայացրել բաց տիեզերքից

RT հեռուստաալիքը ներկայացրել է պատմության մեջ առաջին համայնապատկերային տեսանյութը, որը նկարահանվել է բաց տիեզերք դուրս գալու ժամանակ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Տիեզերագնացության թանգարանում կայացած արարողությունից:

SPACEWALK 36 նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել ԽՍՀՄ-ում Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակման 60-ամյա հոբելյանի տոնակատարությունից մեկ օր առաջ:

Նկարահանումը կատարվել է 2017 թվականի օգոստոսի 17-ին Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացներ Ֆյոդոր Յուրչիխինի եւ Սերգեյ Ռյազանսկու աշխատանքի ընթացքում, որոնք օգտագործել են RT հեռուստաալիքի համայնապատկերային խցիկը: ՄՏԿ-ի հետ ուղիղ կապի ընթացքում ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին թանգարանի հյուրերին պատմել է նկարահանումների մանրամասների մասին: Ավելի ուշ կայացել է եզակի տեսանյութի ցուցադրությունը հատուկ VR-կինոթատրոնում վիրտուալ իրականության ակնոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս