Բաժիններ՝

3 սոցիալական ցանց՝ գործնական ծանոթությունների և սեփական բրենդի առաջխաղացման համար

Սոցիալական ցանցերը կարող են խորտակել ձեր կարիերան, բայց և կարող են ձեր հաջողության գրավականը դառնալ, եթե, իհարկե, դրանք գրագետ օգտագործեք:
Գործնական ծանոթությունների, սեփական նախագծերի մասին պատմելու համար կան մի շարք սոցիալական ցանցեր, որոնցից օգտվում են ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք այդ սոցցանցերից 3-ը: Ցուցակում չենք ներառել LinkedIn սոցիալական ցանցը, քանի որ այն շատ հայտնի է և ներկայացման կարիք չունի:

1. Viadeo

Լսարանը- 59 000 000 գրանցված օգտատեր

Աշխարհագրություն- Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա, Հնդկաստան և Չինաստան

Հնարավորություններ

• Գրանցվել կարող են մասնագետները, ընկերությունները, HR-մասնագետները: Գրանցումն անվճար է և հասանելի է բոլորին:
• Ստեղծել անձնական հաշիվ՝ թայմլայնի գեղեցիկ վիզուալիզացիայով
• Ուղարկել անձնական նամակներ, անել հրապարակային գրառումներ
• Հետևել ընկերություններին և մարդկանց
• Ստանալ ձեր հաշվի վերլուծությունը (մասնավորապես՝ ովքեր են մուտք գործել ձեր էջ)
• Տեսնել թարմացումներ թրեյնինգների, դասընթացների, կամավորական աշխատանքների մասին
• Գտնել աշխատանք
• Օգտագործել հավելվածն Android, iOS, Windows Phone, BlackBerry համակարգերում

Օգտակար է այն մարդկանց համար, ովքեր տիրապետում են ֆրանսերենի կամ չինարենի: Սոցցանցը հատկապես կհետաքրքրի HR մասնագետներին, կամ այն ընկերություններին, ովքեր աշխատակից են փնտրում արտասահմանում: 

2. XING

Լսարանը- 5 230 000 գրանցված օգտատեր

Աշխարհագրություն- Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա

Հնարավորություններ

• Գրանցվել կարող են թե՛ ընկերությունները, թե՛ մասնագետները: Գրանցումն անվճար է և բաց է բոլորի համար:
• Հետևել մարդկանց ընկերությունների էջերին, նրանց մասին տեղեկատվությանը
• Ուղարկել անձնական նամակներ, անել հրապարակային գրառումներ
• Գտնել աշխատանք ձեզ համար՝ հաշվի առնելով մասնագիտացումը և որակավորումը

Այս սոցցանցը կհետաքրքրի հատկապես այն մասնագետներին, ովքեր տիրապետում են գերմաներենին և փնտրում են աշխատանք վերը նշված 3 երկրներում: 

3. MYCO

Լսարանը- Մասնագետների և ընկերությունների մասին թվային տվյալներ չկան

Աշխարհագրություն- 29% – Ուկրաինա, 19% – Ռուսաստան, 15% – ԱՄՆ, 37% – այլ երկրներ (Բելառուս, Գերմանիա, Կանադա, Թուրքիա, Հնդկաստան)

Հնարավորություններ

• Գրանցվել կարող են մասնագետները, ընկերությունները, HR-մասնագետները: Գրանցումն անվճար է և հասանելի է բոլորին: Գրանցվել կարող են նաև միջոցառումների, ցուցադրությունների կազմակերպիչները:
• Ուղարկել անձնական նամակներ, անել հրապարակային գրառումներ, մասնակցել խմբակային չաթերի
• Հետևել ընկերություններին և իրադարձություններին՝ ըստ ոլորտների
• Միջոցառումների ժամանակ օգտվել MYCO-ի հատուկ թևկապից, որը հնարավորություն է տալիս փոխանակվել տեղեկատվությամբ ձեռքսեղմման ժամանակ
• Օգտվել իրադարձություններին գրանցված մասնակիցների հնարավորություններից անվճար՝ MYCO Band թևնոցի միջոցով

Այս սոցցանցն օգտակար է բոլոր ոլորտների մասնագետների համար: Չկան նաև լեզվային սահմանափակումներ: Սոցցանցի առավելությունն այն է, որ այնտեղ ոչ միայն ընկերություններն են, այլև միջոցառումներ կազմակերպող գրասենյակները, ովքեր փնտրում են մասնագետների՝ ոչ մշտական աշխատանքի համար: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս