Երբ գնում եք Մատվիենկոյի հետ հանդիպման՝ պաչիկ-պուչիկներով, ձեզ պուպուշ տղայի տեղ եք դնում, չունե՞ք էդ «դուխը»՝ ռուսների դեմ խոսեք բացահայտ. Եսայան

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը կարևորում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը Հայաստան՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգների ազդեցիկ դիրքավորումն ամբողջ աշխարհում, ընդ որում, շեշտում է՝ կարևորում է միայն այն համատեքստում, երբ Հայաստանի Հանրապետությունը տեր է իր երկրում, և իշխանությունն էլ հայանպաստ ու հայկական է, սակայն լուրջ կասկածներ ունի, որ Հայաստանի օրվա իշխանությունները բավարար համարձակություն կամ հայրենասիրություն ու հայասիրություն կունենան նրա հետ հանդիպումներում բարձրացնելու հայ հասարակությանը հուզող հրատապ հարցերը, այդ թվում՝ Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման հարցը։ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավորը նշեց, որ այդ առումով շատ է կարևորում Վենսի այցի կապակցությամբ Երևանում այսօր տեղի ունեցող և վաղը կայանալիք ակցիաները։

Մարգարիտ Եսայանն առանձնացրեց քաղբանտարկյալների, Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ այսօրվա իշխանությունների կոպիտ ու բռի ոտնձգությունների հարցերը և ընդգծեց, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը վստահաբար շատ լավ տեղեկացված է բոլոր խնդիրներից, սակայն իր խոսքով՝ շատ կարևոր է, որ Հայաստան երբևէ այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան և իրեն ուղեկցող պատվիրակությունը տեսնեն, որ հայ հասարակությունը քնած չէ և իր ձայնն է բարձրացնում նշված հարցերի առնչությամբ։

Այս իմաստով նա մեծ կարևորություն է տալիս Վենսի հնարավոր հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Կարդացեք նաև

«Այսօր մի քանի տեղ մասնագետների դիտարկումներ տեսա, որ Վենսը պետք է, որ հանդիպի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Նման այցերը պարտադիր են դարձնում հանդիպումը նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Վենսը քրիստոնյա մարդ է և, բնականաբար, պիտի հանդիպի, բայց այստեղ ուրիշ խնդիր կա՝ այս իշխանություններն արդյոք կապահովե՞ն այդ հանդիպումը, այս իշխանություններն ինչպե՞ս կխանգարեն այդ հանդիպմանը, ինչպե՞ս կխանգարեն, որ Վենսը լսի այն մարդկանց կոչերը, ահազանգերը և մտահոգությունները, որ և՛ նախագահականի մոտ կհավաքվեն, և՛ Ազգային ժողովի մոտ են հավաքված, և՛ տարբեր գերատեսչությունների մոտ, որտեղ Վենսը հնարավոր է՝ մտնի և դուրս գա։ Նա պիտի լսի այս մարդկանց ձայնը, նա պիտի տեսնի, որ Հայաստանում կա երկու տեսակի տրամադրություն։

Մի տեսակը շատ ավելի փոքրիկ և խղճուկ թվաքանակ ունի. դա նիկոլենք են, նիկոլական, հակահայ տրամադրությունները, կզողական, քծնող, ստորաքարշ տրամադրությունները, և Վենսը պիտի պարտադիր տեսնի, որ կա շատ ավելի մեծաքանակ հայ ժողովուրդ, որը դեմ է այս իշխանությունների վարած կզողական, ուրիշի կոշիկները լիզելու քաղաքականությանը և իր պահանջն է ներկայացնում»,- նշում է Մարգարիտ Եսայանը։

Մարգարիտ Եսայանն անհամբեր սպասում է՝ Վենսը կհանդիպի՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, դա շատ բան կարող է փոխել, և Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը կարող է այլ ընթացք ստանալ։

«Եկեք մի բան պայմանավորվենք. այն, ինչի մասին և՛ խորհրդարանական ընդդիմությունը կասի, և՛ հասարակությունը կասի, և՛ արցախցիները կասեն, և՛ հոգևորականները կասեն, այդ ամենը Վենսը ինձնից և Ձեզնից լավ գիտի, որովհետև ամերիկյան հետախուզությունն ու հակահետախուզությունն ամենատեղեկացվածն է աշխարհում։ Բայց այս ամենը պետք է բարձրաձայնվի՝ ցույց տալու համար, որ այստեղ ժողովուրդ կա, սա պիտի ցույց տա, որ ժողովուրդն ընկճված չէ, սա պիտի ցույց տա, որ ժողովուրդը պատրաստ է պայքարի, և սա պիտի ցույց տա ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմություն չունի այսուհետ Հայաստանում»,- շեշտում է Մարգարիտ Եսայանը։

Հանրապետական գործչի խոսքով՝ Փաշինյանը լեգիտիմություն չի ունեցել 2021 թվականից հետո, այն աստիճանաբար անկում է ապրել, հիմա առհասարակ նա լեգիտիմություն չունի, իսկ քանի որ Միացյալ Նահանգները շատ կարևորում է իշխանության լեգիտիմությունը, պիտի հետևություններ անի, թե ում է այստեղ պահում իշխանության աթոռին։

«Սա ամենակարևորն է, որ տեսնի ԱՄՆ փոխնախագահը, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն, կա ընդդիմություն, որն ամբողջ հայ ժողովուրդն է, և այդ ժողովրդի հետ ԱՄՆ կառավարությունը և մյուս գերտերությունները պիտի հաշվի նստեն։ Կարծում եմ՝ հաշվի կնստեն»,- նշեց Մարգարիտ Եսայանը։

Այս համատեքստում նա նաև հավելեց. «Ցանկացած պետություն, առավել ևս՝ գերտերություն, տվյալ պարագայում՝ Միացյալ Նահանգները, առաջին հերթին առաջնորդվում է իր շահով, և երբ այդ գերտերությունը տեսնում է, որ դիցուք Հայաստանում կամ որևէ այլ երկրում իշխանության է մեկը, որը չի առաջնորդվում իր երկրի շահով, որը պատրաստ է խամաճիկի դերակատարություն ունենալ, վիզը ծռած գյուղացի Համբոյի պես (թող ինձ ների գյուղացի Համբոն) նստել և թույլ տալ, որ Թրամփը իր ոտքին թփթփացնի, և էսպես վիզը ծուռ գնալ և Էրդողանի ու Ալիևի համար սուրճ բերել… Հիմա Նիկոլը ինչպես էլ իրեն պահի՝ Թրամփն էլ, Մակրոնն էլ, Եվրամիության էն տիկինն էլ գիտեն, որ Նիկոլի լեգիտիմությունն այլևս չկա, վերջացավ, հօդս ցնդեց։ Դա է պատճառը, որ և՛ Կալասը, և՛ մյուսները հայտարարում են, որ պատրաստ են խորհրդարանական ընտրություններում գումարներ տրամադրել, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի…

Շնորհակալ եմ «հիբրիդային» բառը հիշեցնելու համար։ Հիբրիդայինի մասին երբ սրանք անընդհատ խոսում են, նաև Եվրամիությունն է խոսում, իրենք անթաքույց նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությունը և ռուսական ազդեցությունն ու ներկայությունը այս տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում, 102-րդ ռազմաբազան, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին։ Դա նկատի ունեն, այդպես չէ՞։ Բայց ես խնդրում եմ՝ ուշադիր հետևեք, թե ԱԺ նախագահի պաշտոնին նստած անձը, երբ մեկնեց Ռուսաստան, ինչպիսի ջերմ, համարյա գրկախառնություններով, սիրաշահումներով, ջերմ պաչիկ-պուչիկներով հանդիպեցին Ռուսաստանի ամենաբարձր պաշտոնյաների հետ։

Եթե դուք ՀԱՊԿ-ին դեմ եք, եթե հիբրիդային պատերազմը Ռուսաստանն է վարում Հայաստանի դեմ, չունե՞ք էդ «դուխը», չունե՞ք պապիս ասած՝ պլոճիկը, որ ռուսների դեմ խոսեք բացահայտ, որ երբ գնում եք Մատվիենկոյի հետ հանդիպման, ձեզ պուպուշ տղայի տեղ դրած՝ չգրկախառնվեք։

Բա ասում եք՝ հիբրիդայի՞ն ա անում, բա ասում եք՝ Լավրովը և Պուտինը հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ։ Եթե այդպես է, չունե՞ք այդ «դուխը»՝ հայտարարեք, որ ՀԱՊԿ-ից դուրս գաք, չունե՞ք այդ «դուխը» ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Էդ ո՞նց է լինում, որ ՀՀ սահմանն այսօր Թուրքիայի կողմից պաշտպանում է 102-րդ ռուսական ռազմաբազան»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս