«Ժառանգությունը» հայտ է ներկայացրել Կոնգրեսի երթի ժամին. մամուլ
«Երևանի քաղաքապետարանը երեկ ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի՝ մարտի 1-ին ժամը 17.00-19.45 Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Ուշագրավն այն է, որ Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում նշել էր, որ ինքը մարտի 1-ի կեսօրին ասուլիս է հրավիրելու, ապա գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու մարտիմեկյան զոհերի հիշատակին։
Նշենք, որ դեռևս փետրվարի 3-ին քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել Կոնգրեսի իրազեկումը՝ մարտի 1-ին ժամը 18-ին Ազատության հրապարակից ավանդական հավաք-երթը անցկացնելու վերաբերյալ, որը պետք է երթով ավարտվի Մյասնիկյանի արձանի մոտ։ Այսինքն, «Ժառանգությունը» հայտ է ներկայացրել այն ժամին, որ ժամին որ Կոնգրեսը երթով պետք է լինի Մյասնիկյանի արձանի մոտ»։