Բաժիններ՝

Միսս Հայաստան-2012-ը դեմ չէ դասադուլին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ, երբ քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ և ուսանողներ, երթով շարժվում էին Երևանի փողոցներով, բուհերի մոտ ուսանողներին կոչ էին անում դասադուլ անել՝ միանալով նախագահական նոր ընտրություններ անցկացնելու պահանջին, հանդիպեցինք Միսս Հայաստան-2012 մրցույթում հաղթող Աննա Առաքելյանին։

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այդ ակցիային։ «Ամեն մարդ իր կարծիքն ունի և իր ընտրության իրավունքը։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում, ուզում են դասադուլ անել՝ թող անեն։ Եթե ինչ-որ բանի կհասնեն` ինչո՞ւ չէ։ Իհարկե, ես չեմ կարծում, որ կհասնեն, բայց մարդիկ պետք է պայքարեն և պետք է խոսեն իրենց իրավունքների մասին։ Նույնիսկ, եթե այդ ամեն ինչը ոչ մի արդյունք չտա, ամեն դեպքում պետք է ցույց տալ, որ մենք կանք, մենք էլ ունենք մեր կարծիքը»,– ասաց գեղեցկուհին և հավելեց, թե ինքը չի համարում, որ նախագահական ընտրությունները կեղծված են։ «Իմ կարծիքով ամեն ինչ արդար էր»,– ասաց նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս