Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը վճռական է տրամադրված մարզպետների պաշտոնանկության հարցում. մամուլ

«Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Աբրահամյանը Սարգսյանի հետ քննարկել է մարզպետների հարցը ու փորձել նրան բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը շատ վճռական է տրամադրված եղել՝ ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

Աժ-ում պտտվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը (ևս մեկ-երկու հոգի) կշարունակեն աշխատել:

«Ժողովուրդը»փորձեց Հ. Աբրահամյանից պարզել, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որ մարզպետների մնալ-չմնալու հարցն է քննարկվել: Աժ նախագահը մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի միջոցով փոխանցեց հետևյալը. «Այո, ես գնացել եմ նախագահի նստավայր, զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց մարզպետների հարց չի քննարկվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս