
ՀՀ վարչապետի հարցը կքննարկվի Մոսկվայո՞ւմ. մամուլ

«Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ որ մարտի առաջին տասնօրյակում Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է հավաստի տեղեկությունը:
Ի պատասխան՝ Ս. Սարգսյանի մամուլի քարտուղարը փոխանցեց. «ՀՀ նախագահի այցերի մասին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ Ս. Սարգսյանի վերընտրության առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինը շնորհավորեց նրան, ու հավանաբար ՌԴ-ում կքննարկվի ՀՀ ապագա վարչապետի հարցը: