Չալո, դո՞ւ. մամուլ
«Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդը» փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել «Ժողովուրդի» հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս լրջագույն գործերով էր զբաղված։ Մհեր Շահգելդյանն էլ հիվանդ էր ու խոստացավ մեր հարցերին պատասխանել այսօր։
Այսպիսով՝ 6 հոգուց բաղկացած այս խմբակցությունում մի «կենդանի» մարդ չկա, որպեսզի պատասխանի երկրի թիվ մեկ իրադարձությանն առնչվող հարցերին»։