Բաժիններ՝

Աներձագի հանրահաշիվը. մամուլ

«Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվել է նաև Երևանի Ավան համայնքում։ Ընդ որում, թիվ 1 ընտրատարածքում նա շատ ավելի քիչ ձայն է ստացել, քան 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացած Աժ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածու, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Նշենք, որ Ս. Սարգսյանը թիվ 1 ընտրատարածքում ստացել էր մոտ 15 հազար, իսկ Ռոբերտ Սարգսյանը ժամանակին՝ մոտ 18 հազար ձայն։ «Ժողովուրդի» հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Սարգսյանն ասաց. «Ավանը հաղթել է, Նոր Նորքը հաղթել է, այսինքն՝ գումարելիների տեղերը գումարում ես, գումարը չի փոխվում, նորմալ է»:

Բայց նկատենք, որ թիվ 1 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 300 ձայն ավելի է ստացել, քան Ս. Սարգսյանը։ Մեր հարցին, թե այսքանից հետո հնարավոր է՝ իր փեսան՝ Տարոն Մարգարյանը, առաջիկայում զրկվի Երևանի քաղաքապետի պաշտոնից, Ռ. Սարգսյանը նշեց. «Ո՛չ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս