
ԵՊՀ ռեկտորի օգնականը` զավեշտալի իրավիճակում. մամուլ

«Երեկ շարունակվեց մի խումբ ուսանողների կողմից նախօրեին սկսված դասադուլը։ Առավոտյան ժամը 11.00-ից ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ դասադուլ հայտարարած ուսանողները բախվեցին մի զավեշտալի իրողության։
Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը ոստիկաններից վերցրեց բարձրախոսը և դիմեց իր թիկունքին կանգնած ուսանողներին՝ նրանց ասելով, որ թև թևի մտնեն, շղթա կազմեն և թույլ չտան դասադուլ հայտարարած ուսանողների խմբին մոտենալ ԵՊՀ շենքին։
Նշենք, որ այդ ժամանակ դասադուլավորները թեև ԵՊՀ մայթին էին գտնվում, սակայն շենքից շատ հեոու էին և չէին էլ պատրաստվում «գրոհել» ԵՊՀ շենքի վրա, իսկ ԲՈՒՀ-ի պաշտպանությունը կազմակերպելը, այն էլ ռեկտորի օգնականի մակարդակով, ուղղակի ծիծաղելի էր»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը։