
Խաչատուր Սուքիասյանը` Երևանի քաղաքապե՞տ. մամուլ

«Նախագահական ընտրությունները դեռ չավարտված՝ իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երևանի ավագանու ընտրությունները: Մեր տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլևս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը՝ մանավանդ Ավանի խայտառակ արդյունքներից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը. ով կլինի կոմպրոմիսային՝ կընդունվի և իշխանության, և ընդդիմության կողմից: Մեր տեղեկություններով, ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանը, ով լավ գործարարի համարում ունի և չնայած տևական ժամանակ է՝ ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է և նորահայտ ընդդիմության, և ՀԱԿ-ից անջատվածների, և բիզնես-շրջանակների համար»: