Բաժիններ՝

Սուրբ Զատիկից առաջ ձուն թանկանում է. մամուլ

«Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է։ 2 օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

««Լուսակերտի թռչնաֆաբրիկայի» 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով «Արզնի ֆաբրիկայի» xxl տեսակի ձուն նախկին 64-ի փոխարեն այժմ վաճառվում է 66 դրամով, ԵԹՖ-ի 30 հատանոց տուփով ձուն՝ 1860-ի փոխարեն 1920 դրամով, իսկ «Արաքս թռչնաֆաբրիկայի» 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ։

Երեկ ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել, որ շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, բացթողնման գների մասին, ինչպես նաև կպահանջի ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728