Բաժիններ՝

ԲՀԿ-ն կպահպանի՞ Երևանում իր երկորդ հորիզոնականը. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահ հայտարարում է, որ Հանրապետականը վստահորեն ավագանու ընտրություններում նույնպես աոաջին տեղն է ունենալու:

Aravot.am-ի հարցին` ավագանու ընտրությունները կարծես ակտիվություն են մտցնում ընդդիմադիր դաշտում լիդերության հավակնող ուժերի մեջ. Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն կպահպանի՞ Երևանում իր երկրորդ հորիզոնականը, թե՞ նախագահական ընտրություններում «Ժառանգության» աննախադեպ հաղթանակը իր ազդեցությունը կունենա, հանրապետական պատգամավորն ասաց, «ես ուզում եմ օբյեկտիվ լինել. ԲՀԿ-ն որպես կուսակցություն, որպես մոնոլիտ կաոույց՝ ավելի մեծ հնարավորություններ ունի հավակնություններ ցուցաբերելու: Ինչ մնում է այն հարցին, թե ով կլինի երկրորդ տեղում, դա ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք։ Դա որոշում է ընտրողը»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս