Սաշիկ Սարգսյանը ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել է հիվանդանոց. մամուլ
««ՉԻ» տեղեկություններով Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, այս օրերին գտնվում է Ռուսաստանի դաշնության, իսկ ավելի որոշակի՝ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը, հերթական անգամ իր ցուցաբերած վարքի համար, հայտնվել է Մոսկվայի «ուժեղ տղաների» ուշադրության կենտրոնում:
Սկզբում Սաշիկ Սարգսյանին համապատասխան շրջանակները «հարգել-պատվել» են», սակայն հյուրասիրության վերջում Սաշիկ Սարգսյանն իրեն վատ է պահել, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի:
ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ Սաշիկ Սարգսյանի վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բժիշկներն առաջարկել են պառկել և վերականգնվել հիվանդանոցում»: