Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին. մամուլ

«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստվում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո։ «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են՝ Ս. Սարգսյանն ասել է, թե մտադիր չէ անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Իրենց պաշտոնում կմնան նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և էլի շատ նախարարներ ու առանցքային պաշտոնյաներ։ «Ժողովուրդն» իր ստացած տեղեկությունը ճշտեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից. որը, ըստ էության, ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց լուրը.

«Կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցությունը ապագա կառավարության կազմ չի քննարկել, մեր օրակարգում դեռևս այդ հարցը չկա։ Թե ինչպիսի փոփոխություն կլինի, դա նախագահի մենաշնորհն է, և չեմ կարծում, որ պետք է այժմ առանց փաստերի դատողություններ անենք»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031