Բաժիններ՝

ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետը. մամուլ

«ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ իր կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

«Մենք նպատակահարմար էինք համարում մասնակցությունը միասնական ուժեղ ցուցակով, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, ՀԺԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Խոսքը գնում է հիմնական ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ-ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համախմբման մասին»,- ասել է նա:

Այսպիսով նաև որոշակիություն մտցվեց Կոնգրեսի մասնակցության հարցում, քանի որ, ըստ լուրերի, Լևոն  Տեր-Պետրոսյանը բանակցում էր Դեմիրճյանի հետ, որպեսզի ՀԺԿ-ի միջոցով ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին:

Իր հերթին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ-ում անդրադառնալով այս թեմային, նշեց, թե մի քանի օրից իրենք ԿԸՀ կներկայացնեն ՀԱԿ ցուցակը:  Զուրաբյանը հրաժարվեց ասել, թե ով է գլխավորելու ցուցակը, սակայն, մեր տեղեկություններով, այն գլխավորելու է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Երեկ Զուրաբյանը հստակ պատասխան չտվեց, թե ինչպես և որ կուսակցության ցուցակով են մասնակցելու ընտրություններին, միայն նշեց, որ ՀԱԿ կուսակցությունն ընթացքի մեջ է, բայց եթե չստացվի, միևնույն է՝ Կոնգրեսն անպայման մասնակցելու է:

Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի հիմքի վրա վերակազմակերպվող ՀԱԿԿ-ն դեռևս գոյություն չունի,  նախկին ՀԱԿ կուսակցությունների դաշինքով էլ հնարավորություն չկա, քանի որ դաշինքի մյուս ուժերը, որոնք չմտան զուրաբյանական թևի մեջ, հայտարարեցին, որ իրենք պահպանում են կառույցը, այսինքն, երբ Զուրաբյանը հայտարարում է, որ Կոնգրեսը մասնակցելու է ընտրություններին, այնքան էլ հստակ չէ: Համենայնդեպս հստակ չէ, թե ումով են մասնակցելու ընտրություններին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս