Բաժիններ՝

ԱԱԾ պետը հրաժարական կտա ապրիլի 9-ից հետո. մամուլ

«Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի և հավանաբար հրաժարական կտա: Երեկ այս մասին լուրեր էին շրջում ՀՀԿ-ում: Ըստ այդմ, Հակոբյանն օրերս է վերադարձել արտերկրից, որտեղ գնացել էր բուժում ստանալու, և որոշել է դիմում գրել ու անցնել թոշակի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Սակայն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը հետաձգել մինչև ապրիլի 9-ը՝ Ս. Սարգսյանի երդմնակալության օրը, քանի որ որոշվել է, որ մինչև այդ ոչ մի փոփոխություն չի կատարվելու կառավարության կազմում: Իսկ մինչ այդ Հակոբյանը կշարունակի իր բուժումը, նաև՝ արտերկրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս