Տիգրան Մուկուչյան. Իմ մարդկային արժեքները մի՛ քննարկեք. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում լրագրողները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե չի՞ պատրաստվում գնալ Ազատության հրապարակ և, հաշվի առնելով, որ դժգոհություններ կան ԿԸՀ-ի արդյունքների հետ կապված, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խոսել, հստակություն մտցնել:
Նա պատասպանեց. «Կլինի՞, որ նման քաղաքական հարցի չպատասխանեմ, որովհետև մեր հանձնաժողովը քաղաքական մարմին չի, իսկ դուք ամեն հարցադրմամբ փորձում եք քաղաքական տիրույթ տանել»: Aravot.am-Ի հարցին՝ զուտ մարդկայնորեն նկատի ունենք, չե՞ք պատրաստվում այցելել՝ նա պատասխանեց. «Եկեք իմ մարդկային արժեքները մի՛ քննարկեք: Ճիշտ չի»»: