Բաժիններ՝

ՀՀԿ հին գվարդիան գործի է անցել. մամուլ

«ՀՀԿ ավագանու շտաբը, հաշվի առնելով նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ֆորս-մաժորը, որոշել է «մի ուրիշ ձև» համակարգել առաջիկա ընտրությունները»,- գրում է  «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Այս օրերին երիտսեկտորին է միացել հին գվարդիան, ընդհուպ մինչ այդ ընտրական մեծ ակտիվություն չդրսևորող Մկրտիչ Մինասյան, կառավարությունը՝ ՀՀԿ իր բոլոր անդամներով, մոբիլիզացվել է Տարոն Մարգարյանի պոստը պահելու սրբազան արշավին:

Ռուբիկ Թադևոսյանը կոորդինացնում է հայրենակցական միությունների, մարզպետների աշխատանքը, որոնք Երևանում լիքը «հայրենակիցներ» ունեն: Երեկ ՀՀԿ շտաբում ասում էին, որ հիմնահատակ ավերելու են այն թեզը, թե ՀՀԿ-ն այդ պոստը զիջելու է ԲՀԿ-ին:

Ի դեպ, ՀՀԿ-ում ԲՀԿ-ի շահերի ջատագով Հովիկ Աբրահամյանն այս ընտրություններից մեկուսացված է՝ գրեթե չի լինում շտաբում: Նախորդ՝ Գագիկ Բեգլարյանի ընտրությունների ժամանակ ամեն օր Հարություն Փամբուկյանն ու Գալուստ Գրիգորիչը ժամը 5-ին դիմավորում էին Հովիկ Արգամիչին, որը գալիս էր քննարկելու վիճակը և հանձնարարություններ տալու: Ի հակակշիռ սրա, ակտիվ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մեծ լիազորություններ է ստացել ընտրությունների հետ կապված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս