Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը «գլուխը 100 մանեթով կառնի». մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցական նեղ շրջանակներում ասել է, որ Երևանի ավագանու ընտրություններին ինչքան գումար պետք է, կծախսեն:

Ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է և կարծես՝ վճռական է տրամադրված, որ պետք է կամ հաղթի, կամ էլ Երևանի ավագանու կազմում ավելի մեծ խմբակցություն ունենա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ասել է, որ եթե Հանրապետական կուսակցությունը յուրաքանչյուր ընտրողի տա 10.000 դրամ ընտրակաշռք, իրենք կտան 20.000: Եթե ՀՀԿ-ն տա 20.000 դրամ, իրենք կտան 30.000: «Եթե պետք լինի, գլուխը 100 մանեթ կծախսենք»,- հայտարարել է Գ. Ծառուկյանը: Այսինքն՝ յուրաքանչյուր ընտրողի հաշվով 100 դոլար կծախսեն»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս