
Կոշկակար՝ ԲՀԿ ցուցակի 3-րդ տեղում. մամուլ

«Երեկ ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում կրկին Աջափնյակում էր, Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 դպրոցի բակում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Համայնքի բնակիչ Գավրոշ Մնացականյանն ուսումնասիրում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական բուկլետը և ներկաներին զարմացած ցույց էր տալիս ու հարցնում, թե կոշկակարն ու առևտրականն ինչպե՞ս կարող է առողջապահության փոխնախարար աշխատել:
Խոսքը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող Աբրահամ Մանուկյանի մասին է, ով 2007-2010 թթ. այդ կուսակցության քվոտայով եղել է առողջապահության փոխնախարար: Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանն այս ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետն է»: