Ի՞նչ են խոսել Օսկանյանն ու Զոհրաբյանը Ծառուկյանի հետ. մամուլ
«Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների` օրերս ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ և ասել, թե ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է: Սակայն Ծառուկյանն ասել է՝դեռևս պետք չէ նման հայտարարություն անել, սպասեք:
Իսկապե՞ս այդպես է: Մեր հարցին Ն. Ջոհրաբյանը պատասխանեց. «Մենք բաց, հրապարակային կուսակցություն ենք, ցանկացած հարց կարող է քննարկելի լինել, այդ թվում նաև՝ պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը։ Կարծում եմ՝ ժամանակն է վերանայել ԱԺ կանոնակարգ-օրենքի անհեթեթագույն դրույթը, համաձայն որի՝ ընդդիմություն լինել-չլինելը որոշվում է ԱԺ նստաշրջանում արված հայտարարությամբ»։
Ի դեպ, «Ժողովուրդը» պարզեց, որ ԲՀԿ-ն կիրակի օրը ուսանողներից քննություն է «վերցրել»։ Նրանց նախապես բաժանվել են հարցաշարեր ընտրական գործընթացի վերաբերյալ, և ովքեր լավ սերտել են դասն ու «ստացել» քննությունը,, մայիսի 5-ին 20 հազար դրամ ստանալով՝ կդառնան ԲՀԿ վստահված անձինք»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: