
Հերթը հասավ «Փարոսին». մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը գործի է դրել բոլոր լծակները՝ ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի օգտին աշխատելու համար»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Նա կարգադրել է «Փարոս» աշխատակիցներին՝ զանգահարել համայնքի բոլոր նպաստառուների բնակարանները և զգուշացնել, որ իրենց անունները գրվելու են Տարոնի համակիրների ցուցակում, այդ իսկ պատճառով «Փարոսից» օգտվող ընտրելու իրավունք ունեցող պետք է ընտրեն գործող քաղաքապետին:
«ՉԻ»-ն փորձեց մեկնաբանություններ ստանալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանից, սակայն թաղապետարանից հայտնեցին, որ վերջինս գտնվում է արձակուրդում»: