Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանը կշարունակի՞ պաշտոնավարել. մամուլ

«Սեպտեմբերին լրանում է Ձեր պաշտոնավարման ժամկետը. դեռ չէինք հասցրել հարցն ավարտել, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեզ ուղղեց. «Առաջին ժամկետը»: Բայց կարծես Ձեզ մեկ անգամ արդեն ընտրեցինք: «Ըստ Սահմանադրության, գլխավոր դատախազը կարող է ընտրվել ևս մեկ անգամ` 6 տարով»: Կարծում եք կշարունակե՞ք պաշտոնավարել: «Ես ոչինչ չունեմ կարծելու»,- ասաց Աղվան Հովսեփյանը` իր առանձնահատուկ ժպիտով:

Հիշեցնենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազ է աշխատել 1998-99թթ., ապա, հոկտեմբերի 27-ից հետո, հրաժարական է տվել և 1999-2004թթ. աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-ից՝ կրկին գլխավոր դատախազ: Ըստ օրենքի, գլխավոր դատախազն իրավունք չունի 2 անգամից ավելի նշանակվել, իսկ նշանակվում է ընդամենը 6 տարի ժամկետով: Հաշվարկն արեք ինքներդ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930