
Լևոն Տեր-Պետրոսյանի զբոսանքն ու Խաչատուր Սուքիասյանի հիշողությունները. մամուլ

«Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում մեզ անհայտ անձի հետ շրջում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Aravot.am-ի հարցին՝ քաղաքական զբոսանքի՞ եք դուրս եկել, Լևոն Տեր-Պետրոսյանը ժպտալով պատասխանեց՝ այո»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Այնուհետև Haynews.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ կարոտե՞լ եք Երևանը, պարբերաբա՞ր եք շրջելու մայրաքաղաքի փողոցներում, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ դուք մոռանում եք, որ ես ապրում եմ Երևանում: Նա ասաց, որ պարբերաբար շարունակելու է զբոսանքները: Panorama.am-ի թղթակցի ճշտող հարցին էլ, թե Տեր-Պետրոսյանը երևանյան գարո՞ւնն է կարոտել, առաջին նախագահը պատասխանեց, որ վայելում է գարունը:
Ի դեպ, այդ հանդիպումից մեկ-երկու րոպե անց նույն Հյուսիսային պողոտայում տեսանք ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Նա ասաց, որ գալիս է Կասկադից և տարվել էր հիշողություններով»: