
Գլուխ կտրող Վլադիմիր Գասպարյանը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Քեզ կգլխատեմ», «ոսկորներդ փոշի կանեմ», այս սպառնանքները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հնչել են շաբաթ օրը` ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի հասցեին` ոստիկանապետի տան մոտ բողոքի ակցիա անելուց հետո:
Երբ ակտիվիստը Թումանյան փողոցի սկզբնամասում, Վլադիմիր Գասպարյանի տան մոտակայքում կանգնած, իր պաստառով հասարակությանը իրազեկել է ՀՀ ոստիկանության ապօրինությունների մասին, նրան են մոտեցել տեղում պարեկություն անող 2 բերետավորներ և պահանջել նստել իրենց ջիփը: Գասպարին չի ենթարկվել: Նրան հարկադրանքով նստեցրել են մեքենան և տարել ոստիկանություն:
«Ոստիկանապետը հանդգնեց նաև թքել ինձ վրա… Ինձ անվանել սատանա և այլն…»,- նման գրառում է կատարել ընդդիմադիր ակտիվիստը Ֆեյսբուքի իր էջում` պատմելով շաբաթ օրը տեղի ունեցած դեպքի մանրամասները»: